Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին

12:16     30 օգոստոսի, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ, հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:

Հարգանքով՝ 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։


© armedia.am