Էրդողանը կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը

20:59     30 օգոստոսի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ  կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: 

«Որպես երկրի նախագահ պնդում եմ, որ կհաստատեմ մահապատժի վերականգնումը, եթե խորհրդարանն այդպիսի որոշում ընդունի: Այսօր, ես նույն դիրքորոշումն ունեմ », - ասել է Էրդողանը:


© armedia.am