ԵՄ անդամ երկրները պետք է Կոսովոյի համար վիզային ռեժիմը չեղարկեն. Մոգերինի

21:37     30 օգոստոսի, 2019

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Եվրամիության երկրները պետք է չեղարկեն վիզային ռեժիմը Կոսովոյի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հավելել է, որ վիզային ռեժիմի չեղարկման համար եղած բոլոր պահանջներն արդեն իսկ կատարված են:

«Ես արտգործնախարարների մակարդակով Եվրամիության խորհրդին հայտնեցի, որ որոշում կայացնելու ժամանակն է: Համոզված եմ, որ ժամանակն է, որ Կոսովոյի քաղաքացիներն օգտվեն այդ առավելությունից, քանի որ վիզային ռեժիմի չեղարկման համար բոլոր պահանջները բավարարվել են»,- ասել է դիվանագետը:


© armedia.am