Այսօր դասապրոցես չկա, սակայն Գիտելիքի և դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:
Այս ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին անգամ 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: