Դոդոնն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

11:31     2 սեպտեմբերի, 2019

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին այսօր նա գրել է Twitter-ի իր էջում:

«Մեկօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Մոսկվայում, որտեղ հանդիպումներ կանցկացվեն փոխվարչապետ, ՌԴ նախագահի` Մոլդովայի Հանրապետության հետ առևտրա- տնտեսական հարաբերությունների զարգացման գծով հատուկ ներկայացուցիչ Դմմիտրի Կոզակի, «Գազպրոմ» ՓԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և այլոց հետ», - գրել է նախագահ Դոդոնը:

Нахожусь с однодневным рабочим визитом в Москве, где пройдут встречи с Вице-премьером, специальным представителем Президента РФ по развитию торгово-экономических отношений с Республикой Молдова Дмитрием Козаком, Председателем Правления ПАО «Газпром» Алексеем Миллером и др.

— Dodon Igor (@dodon_igor) September 2, 2019


© armedia.am