ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իսրայելին և Լիբանանին զսպվածության կոչ է արել

18:55     2 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Իսրայելին եւ Լիբանանին կոչ է արել  զսպվածություն ցուցաբերել և կատարել հրադադարի մասին 2006 թվականի պայմանավորվածությունները, հայտնել է  գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, փոխանցում է РИА Новости-ը։

Ավելի վաղ լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից ավելի քան 40 հրթիռ է արձակվել Լիբանանի ուղղությամբ: Իսրայելի բանակը կրակ է բացել այն բանից հետո, երբ Հզբոլլահի զինյալների երկու խումբ սահմանային գոտում իսրայելական տեխնիկա է ոչնչացրել հակատանկային հրթիռով: Շարժման զինյալներն իրենց հերթին նշում են, որ դա եղել է Իսրայելի կողմից նախորդ շաբաթ Դամասկոսի արվարձանի հրթիռակոծման պատասխանը:

Դյուժարիկի խոսքերով՝ գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից երկու երկրների սահման ճանաչված «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերից։

Նա առավելագուն զսպվածության կոչ է անում: Հորդորում է բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողություն, որոնք խախտում են 1701 բանաձեւը եւ սպառնում ռազմական գործողությունների դադարեցման»,- ասել է Դյուժարիկը մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։


© armedia.am