Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ուկրաինայում հակամարտությունը տակավին ավարտված չէ, բայց այս հինգ տարում Ուկրաինան մեծ ուղի է անցել: Այսօր այն ավելի կայուն երկիր է, քան հինգ տարի առաջ էր:
Մեր աշխատանքն Ուկրաինայի հետ ուժեղ բաղադրիչ ունի անվտանգության ոլորտում, բայց մենք նաև ներդրումներ ենք կատարում երկրի մարդկային զարգացման, ենթակառուցվածքի, աշխատատեղերի ստեղծման բնագավառներում…»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում: Նրա խոսքով՝ «այդ հինգ տարում մենք միագումար Ուկրաինային տրամադրել ենք օժանդակության ամենախոշոր փաթեթը Եվրամիության պատմության մեջ:
Ուկրաինան և Եվրամիությունը 2018 թվականի սեպտեմբերին ստորագրել են մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագիրը՝ 1 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով, միջոցները տրամադրվում են որոշակի պայմանների կատարման դիմաց: Եվրամիությունն ավելի վաղ դեկտեմբերին Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը՝ 500 միլիոն եվրոյի չափով: