Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի անունը

19:18     2 սեպտեմբերի, 2019

Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999 թվականից էր գլխավորում Հայաստանի հավաքականը:

Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական էր տվել:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաեւ Գևորգ Ալեքսանյանը:


© armedia.am