Ուկրաինայի խորհրդարանը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշում է ընդունել

16:02     3 սեպտեմբերի, 2019

Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր:

Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների համար: Օրինագիծն առաջարկում է հիմնական օրենքից բացառել այն նորմը, որը թույլ չի տալիս խորհրդարանականին ենթարկել քրեական պատասխանատվության, կալանավորել կամ ձերբակալել առանց Ռադայի համաձայնության:


© armedia.am