Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում

18:17     3 սեպտեմբերի, 2019

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:


© armedia.am