Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը

22:09     4 սեպտեմբերի, 2019

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ձկան մեջ մալաքիտային կանաչ են հայտնաբերել։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի ու Ղազախստանի մի քանի արտադրողների մոտ նախկինում հայտնաբերված խախտումների պատճառով իրականացվում է լաբորատոր ուժեղացված հսկողություն։


© armedia.am