Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի նոր ՇՄԱԳ-ի մասին եզրակացությունը

09:16     5 սեպտեմբերի, 2019

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը:

Գործակալության հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել»։


© armedia.am