Անկարայում Լիբանանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

12:02     6 սեպտեմբերի, 2019

Թուրքիայում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Գասսան Մուալլիմը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ նախօրեին Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասից կախած պաստառի կապակցությամբ, փոխանցում է ermenihaber-ը:

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել էր Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:

 Թուրքական կողմը Լիբանանի դեսպանին մտահոգություն է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ միայն այն փաստը, որ դրոշ կախողները կարողացել են մոտենալ դեսպանատան դարպասին, արդեն իսկ մտահոգիչ է դեսպանատան անվտանգության տեսանկյունից:

Պահանջվել է, որ Լիբանանի պատկան մարմիններն անհապաղ ձեռնարկեն համապատասխան անվտանգության միջոցներ Լիբանանում Թուրքիայի ներկայացուցչություններն անվտանգ պահելու հարցում:

Նշվում է, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դիմել է Լիբանանի համապատասխան գերատեսչությունների  իրենց ներկայացուցչությունների անվտանգության ապահովման խնդրով:


© armedia.am