Ամուլսարի հարց. վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ղեկավարությանը

18:00     6 սեպտեմբերի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:


© armedia.am