Ամազոնիայի երկրների ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել

13:08     7 սեպտեմբերի, 2019

Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Սուրինամի ղեկավարները Ամազոնիայի երկրների գագաթաժողովի արդյունքներով  ստորագրել են «Լետիցիայի պակտը»՝ վերջնական փաստաթուղթ, որով որոշվում է ամազոնյան անտառների պաշտպանության գործում տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան, հաղորդում է РИА Новости-ն:

«Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական հողերի տարածքների անօրինական մեծացում»,- Twitter-ում հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:

Դուկեի խոսքով՝ գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաև գիտական և տեխնիկական ոլորտներում մշտական համագործակցության, համատեղ գործողությունների համար ինֆորմացիայի փոխանակման շուրջ:

Գագաթաժողով անցկացնելու համար պատճառ են հանդիսացել այս տարի ամազոնյան անտառներում ուժգին հրդեհները, որոնք տարածքով գրեթե 2 անգամ գերազանցել են 2018 թվականի հրդեհները: Դրանք շարունակվում են արդեն մոտ մեկ ամիս և միջազգային հանրության շրջանում մեծ արձագանք են առաջացրել:


© armedia.am