7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին

14:17     7 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


© armedia.am