British Airways ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, հայտնում է The Daily Telegraph-ը:
Սեպտեմբերի 9-ին և 10-ին նախատեսվող գործադուլը կդառնա ամենամասշտաբայինն ավիաընկերության 100-ամյա պատմության մեջ: Այն կարող է առնչվել մոտ 280 հազար ուղևորի:
Օդաչուները պահանջում են աշխատավարձների բարձրացում և աշխատապայմանների բարելավում: