Այս պահի դրությամբ չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան

12:27     9 սեպտեմբերի, 2019

Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը։

«Հանրությունը փաստեր ունի, մենք չենք կարող ասել, որ այդ ամենը մեզ չի հետաքրրքում։ Մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունները։ Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել ՀՀ տնտեսական հանրության անհանգստության հետ», - ասաց նա։


© armedia.am