Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ մերժեց երկրում հոտկեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, հայտնում է ТАСС-ը:
Կառավարության ղեկավարի նախաձեռնության օգտին քվեարկել է ընդամենը 293 օրենսդիր՝ պահանջվող 434-ի փոխարեն, դեմ է հանդես եկել 46-ը:
Ավելի վաղ Լեյբորիստական կուսակցությունը, առանց որի աջակցության Ջոնսոնը չէր կարող ստանալ արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ քվեների քանակը, հայտարարել էր, որ արտահեթ ընտրությունների մասին Ջոնսոնի առաջարկը կընդունի, եթե վարչապետը ԵՄ-ից Brexit-ի հարցով հետաձգում ուզի, սակայն Ջոնսոնը վճռական է հոկտեմբերի 31-ին երկիրը Միության կազմից դուրս բերելու հարցում:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում սա Ջոնսոնի արդեն 6-րդ անընդմեջ պարտությունն էր խորհրդարանում: