Թրամփը պարծեցել է իր սանրվածքով

14:10     10 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պարծեցել է իր սանրվածքով՝ հայտարարելով, որ իր մազերն ավելի լավն են, քան իր ընկերների մեծ մասին:

Հյուսիսային Կարոլինայում համակիրների առջև ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ էր բաց մարզադաշտում ելույթ ունենալ, որպեսզի իր բոլոր համակիրները տեղավորվեին, և չէր վախենում նույնիսկ թրջել իր հրաշալի սանրվածքը:

«Դա առնվազն ցույց կտար, որ սա մի սեփական մազերն են», - հայտարարել է Թրամփը:

«Միգուցե դրանք հիանալի չեն, սակայն կարող եմ ասել, որ դրանք ավելի լավն են, քան հասակակից ընկերներիցս շատերինը։ Շատ ավելի լավն են», - հավելել է ԱՄՆ նախագահը:

 

 


© armedia.am