Բրիտանական կառավարությունը հաստատել է քաոսի վտանգն առանց գործարքի Brexit-ի դեպքում

12:10     12 սեպտեմբերի, 2019

Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի դեֆիցիտով, սահմանային խնդիրներով և զանգվածային բողոքներով: Այդ մասին, ասվում է Միացյալ Թագավորության կառավարության՝ «կոշտ» Brexit-ին պատրաստվելու պլանում, որը կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 11-ին ընդդիմության ճնշման ներքո, փոխանցում է ТАСС-ը:

«Թարմ սննդամթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Ռիսկը կա, որ խուճապային գնումները կհանգեցնեն պարենային մատակարարման ընդհատումների»,- նշվում է փաստաթղթում:

Կառավարության մոտ մտավախություն կա նաև, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչև երկուսուկես օրվա ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող է  տևել մինչև երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղևորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով և օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ շրջաններում վառելիքի պակաս կզգացվի:

Կառավարությունը «կոշտ» Brexit-ի դեպքում նաև կանխատեսում է բողոքի ակցիաներ երկրի ողջ տարածքում:


© armedia.am