ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը քաղաքական ապաստան էր ստացել Ռուսաստանում, հայտարարել է, որ կցանկանար ստանալ Ֆրանսիայի պաշտպանությունը: Այդ մասին նա պատմել է France Inter պարբերականին:
Սնոուդենը պարզաբանել է, որ այդ երկրում ապաստան ստանալու հայց էր ներկայացրել 2013 թվականին: Նա ընդգծել է, որ ուրախ կլիներ, եթե Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը հաստատեր իր դիմումը:
«Այս պատմության ամենատխուր մասն այն է, որ միակ վայրը, որտեղ ամերիկացի ինֆորմատորը կարողացել է խոսել, դարձել է ոչ թե Եվրոպան, այլ Ռուսաստանը»,-հավելել է Սնոուդենը: