Աշոտ Ղուլյանն Արցախ է հրավիրել Ալեքսիս Օհանյանին

18:51     16 սեպտեմբերի, 2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախ է հրավիրել Ալեքսիս Օհանյանին: Այդ մասին Արցախի խորհրդարանի նախագահը գրել է Թվիթերի իր էջում:

«Հարգելի Ալեքսիս Օհանյան, սրտանց հրավիրում եմ Ձեզ հոկտեմբերին այցելել Արցախ Հայաստան կատարելիք ուղևորության ընթացքում:

Մենք ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր հայրենիքի այս ոգեշնչող անկյունում»,- գրել է Ղուլյանը:

Նշենք, որ Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանելու հոկտեբերին:

 

 

Dear @alexisohanian, I cordially invite you to visit #Artsakh during your trip to #Armenia in October.
We will be happy to have you in this inspiring corner of our #homeland.@WCIT2019 https://t.co/i5squV2azf

— Ashot Ghoulyan (@Ghoulyan) 16 сентября 2019 г.


© armedia.am