Իրանի իշխանությունները հրաժարվել են բանակցել ԱՄՆ հետ

12:43     17 սեպտեմբերի, 2019

Իրանի իշխանությունները մտադիր չեն բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Նա ընդգծել է, որ Թեհրանը բացառում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ցանկացած մակարդակում:

«Նման շփումների անցկացումը կնշանակի ճնշումների ամերիկյան քաղաքականության հաջողությունը», - նշել է Խամենեին:


© armedia.am