Թրամփը չի պատրաստվում Հյուսիսային Կորեա մեկնել

14:57     17 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բահրեյնի գահաժառանգ  արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հյուսիսային Կորեա իր հնարավոր այցին:

 «Հիմա ամենահարմար պահը չէ Փհենյան մեկնելու համար»,– ամերիկյան առաջնորդի խոսքեր մեջբերում է France-Presse գործակալությունը։

Հիշեցնենք՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն օգոստոսին Թրամփին ուղղված իր նամակում նրան հրավիրել էր այցելել Փհենյան։

Պետքարտուղարությունում հայտնել էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ:


© armedia.am