Ուժգին պայթյուն է տեղի ունեցել նավթավերամշակման ձեռնարկությունում

15:01     17 սեպտեմբերի, 2019

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել իտալական Սանաձարո-դե-Բուրգոնդիում Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երևում է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից:

Պաշտոնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ մեքենաները: Eni-ն անցկացնում է իր ստուգումները և հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են:


© armedia.am