Հակամարտության սկսվելուց ի վեր Դոնբասում 3300-ից ավել խաղաղ քաղաքացիներ են զոհվել. ՄԱԿ

15:27     17 սեպտեմբերի, 2019

Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ են զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները:

«Այսօր քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվաքանակն ամենացածրն է հակամարտության ողջ ժամանակաշրջանում … Երեք ամսվա ընթացքում (մայիսի 16-ից մինչև օգոստոսի 15-ը) 8 մարդ է զոհվել հակամարտության հետևանքով, 60 հոգի վերքեր են ստացել, նրանց թվում՝ ինը երեխա»,- հայտարարել է Բոգները:


© armedia.am