«Սիրիայի բաժանումն ազդեցության գոտիների անթույլատրելի է». Պուտին

15:59     17 սեպտեմբերի, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում եռակողմ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելու անթույլատրելիության մասին:

Ռուսաստանի առաջնորդը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Սիրիայի բաժանումն ազդեցության գոտիների անթույլատրելի է։


© armedia.am