Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բանակցություններ է վարել Արցախի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիներ հաստատելու վերաբերյալ

17:08     17 սեպտեմբերի, 2019

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գործերով դեպարտամենտի տնօրեն Չերիլ Ֆերնանդեսի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ բանակցություններ է վարել Արցախի և Ադրբեջանի միջև ամուր և դեմոկրատական խաղաղության ուղիներ հաստատելու վերաբերյալ, տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անունից բանակցություններին մասնակցել են կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը և հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը։

«Առաջին հերթին և´ ԱՄՆ-ը, և´ մեր ԵԱՀԿ գործընկերները, ովքեր ընդունում են, որ խաղաղության սեղանի շուրջ առաջընթաց արձանագրելու համար պահանջվում է կայունություն տեղում, պետք է ապահովեն ավելի ուժեղ առաջնորդություն, որպեսզի հակազդեն ադրբեջանական սադրանքներին և ագրեսիային։ 

Երկրորդ, մենք պետք է գտնենք ուղիներ հաղթահարելու Բաքվի դիմադրությունը Ռոյս-Էնգել առաջարկի անհապաղ ընդունման հարցում»,- նշել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

 

 


© armedia.am