Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

13:00     18 սեպտեմբերի, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Հրամանագիրը դեռևս չի ստորագրվել, բայց կարծում եմ այսօր կստորագրվի»,- նշեց Պետրոսյանը:


© armedia.am