Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ

14:01     18 սեպտեմբերի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Կառավարությունն ընդունել է Արցախի Հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ ի գիտություն:


© armedia.am