Աֆղանստանի հարավում առնվազն 12 մարդ է զոհվել պայթյունից, 60-ից ավելին վերքեր են ստացել

12:41     19 սեպտեմբերի, 2019

Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալը:

«Ներկայում մենք ունենք 12 զոհ և ավելի քան 60 վիրավոր»,- ասել է Սիյալը: Նա նշել է, որ պայթյունը որոտացել է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը: 


© armedia.am