Մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել է ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ

13:10     19 սեպտեմբերի, 2019

Առնվազն մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել է հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Ուիլմինգթոն արվարձանում։ Այս մասին տեղեկացնում է NBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կատարվածի հետևանքով զոհվել է 20-ամյա մի աղջիկ։ Տուժել են կին և տղամարդ, որոնց հասցրել են մոտակա հիվանդանոց։

Ներկա պահին ոստիկանությունը որոնում է հրաձիգին։


© armedia.am