Եղիսաբեթ II-ին զայրացրել է Քեմերոնի հայտարարությունը՝ հանրաքվեի վրա թագուհու ազդեցության մասին

13:00     20 սեպտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին զայրացրել է նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունն այն մասին, որ թագուհին կարող էր Քեմերոնի խնդրանքով ազդել 2014 թվականին Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնում է BBC-ն՝ Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին հղումով:

Աղբյուրի խոսքով՝ թագուհու և նախկին վարչապետի գաղտնի տեղեկատվության բացահայտումը պալատում դժգոհություններ է առաջացրել: «Այդպիսի իրավիճակները շատ են բարդացնում լավ հարաբերությունների կառուցումը»,-ասել է աղբյուրը։

Նշվում է, որ միապետի արձագանքը հետևել է Քեմերոնի հարցազրույցին և հուշագրության հրապարակմանը:

Նախկին վարչապետն ասել է, որ Եղիսաբեթ II-ի «պարզապես բարձրացված հոնքը» կարող է լուծել հանրաքվեի արդյունքի խնդիրը։


© armedia.am