Հայտնի է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրը

11:29     20 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք է մեկնելու սեպտեմբերի 22-ին մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ 


© armedia.am