Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել

11:02     23 սեպտեմբերի, 2019

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»,- գրել է Հովհաննիսյանը։


© armedia.am