Նեթանյահուն Էրդողանին հիշեցրել է «հայերի ահավոր կոտորածի մասին»

11:20     25 սեպտեմբերի, 2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է «հայերի ահավոր կոտորածի մասին», փոխանցում է Mediamax-ը:

Սեպտեմբերի 24-ին Իսրայելի ղեկավարը տեսանյութ է հրապարակել թվիթերում, որում ասում է.

«Նա, ով չի դադարում սուտ խոսել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և հերքում է հայ ժողովրդի ահավոր կոտորածը, չպետք է խրատներ տա Իսրայելին: Էրդողան, հերի՛ք է ստես»:

Բենյամին Նեթանյահուն այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահի Նյու Յորքում արված հայտարարություններին: 

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի իր ելույթում Էրդողանը մեղադրանքներ էր հնչեցրել Իսրայելի հասցեին, իսկ ավելի ուշ, հանդիպելով ԱՄՆ մահմեդականների պատվիրակության հետ, զուգահեռներ էր անցկացրել նացիստների կողմից հրեաների սպանությունների և «Գազայի հատվածի կոտորածի» միջև:


© armedia.am