Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն Նուր-Սուլթանում․ ՌԴ ԱԳՆ

10:15     1 հոկտեմբերի, 2019

Աստանայի ձևաչափով բանակցություններ իրականացնող երկրները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ կիրականացնեն Ղազախստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։  

Պաշտոնյայի խոսքով՝ Նուր-Սուլթանում կշարունակվեն Սիրիայի հարցով բարձր մակարդակով քննարկումները։

Վերշինինը կոչ է արել լայն միջազգային աջակցություն ցուցաբերել սիրիական սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին։ Միաժամանակ, նշել է միջսիրիական երկխոսությանը միջամտության փորձերի անթույլատրելիությունը։


© armedia.am