Պորոշենկոն կհարցաքննվի ստի դետեկտորի միջոցով

14:23     1 հոկտեմբերի, 2019

Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտում հոկտեմբերի 1-ին պլանավորված է Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հոգեֆիզիոլոգիական հետազոտությունը պոլիգրաֆի միջոցով: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Հետաքննությունների պետական բյուրոն հայտարարել էր, որ Կիևի Պեչորյան շրջանային դատարանը ստի դետեկտորի միջոցով Պորոշենկոյին հարցաքննելու թույլտվություն է տվել։ Սա կատարվելու է այն կասկածի հիման վրա, որ «Прямой» հեռուստաալիքի առքուվաճառքի ժամանակ նախկին նախագահը, հավանաբար, խուսափել է հարկերից։


© armedia.am