Իրանում դատարանը Ռոհանիի եղբորը հինգ տարվա բանտարկության Է դատապարտել կոռուպցիայի համար. Fars

16:24     1 հոկտեմբերի, 2019

Իրանում դատարանը Հասան Ֆերեյդունին՝ երկրի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը, հինգ տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:

«Հասան Ֆերեյդունը դատարանի վճռով դատապարտվել է հինգ տարվա բանտարկության»,- նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:

Ֆերեյդունին ձերբակալվել էր 2017 թվականին: Հետաքննությունը չի բացահայտում առաջադրված մեղադրանքների բոլոր մանրամասները՝ սահմանափակվելով մի շարք կոռուպցիոն ֆինանսական սխեմաների նրա մասնակցության վերաբերյալ տեղեկատվությամբ: 


© armedia.am