Հայաստանը Պուտինի գլխավորած պատվիրակությանը տրամարդել է «Ջեյմս Բոնդի» ավտոմեքենան

18:32     1 հոկտեմբերի, 2019

Երևանում, որտեղ այսօր ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ռուսական պատվիրակությանը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, ARM 007 համարանիշով ավտոմեքենա են տրամադրել, հայտնում է life.ru-ն:

Ռուսաստանի ղեկավարը նախընտրել է տեղաշարժվել իր մոսկովյան համարանիշներով Aurus-ով, իսկ «Ջեյմս Բոնդի արտոնություններից» օգտվել են Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու օգնական Յուրի Ուշակովը:


© armedia.am