Թողարկվել է նոր հուշադրամ. ԿԲ

16:43     2 հոկտեմբերի, 2019

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

ԿԲ փոխանցմամբ, դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:
Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:
Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը
1000 դրամ
Մետաղը և հարգը
արծաթ 925
Քաշը
33,6 գ
Տրամագիծը
40,0 մմ
Որակը
պրուֆ
Դրամաշուրթը
ատամնավոր
Տպաքանակը
700 հատ

Էսքիզների հեղինակ` Արամ Ուռուտյան:
Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:


© armedia.am