Էկվադորը կլքի OPEC-ը

17:39     2 հոկտեմբերի, 2019

2020-ի հունվարին Էկվադորը կլքի Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC): Էկվադորի էներգետիկայի և չվերականգնվող բնական ռեսուրսների նախարարության հաղորդմամբ՝ պատճառը արտաքին մարտահրավերներն են՝ կապված հարկային անկայունության հետ: Բացի այդ, կազմակերպությունը լքելուց հետո երկիրը մտադիր է կրճատել պետական ծախսերն ու մեծացնել եկամուտները:

Ընդ որում, Էկվադորի կառավարությունը խոստանում է աջակցել նավթի համաշխարհային շուկայի կայունացմանն ուղղված բոլոր ջանքերը, ինչպես նաև երաշխավորել էներգիայի նկատմամբ բոլոր երկրների հավասար հասանելիությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

2018-ի օգոստոսին Էկվադորը օրական 537 հազար բարել նավթ է արդյունահանել: Երկիրը միացել էր OPEC-ին 1973-ին:

 


© armedia.am