Ռոհանին հայտնել է, թե ինչու չի համաձայնել բանակցել Թրամփի հետ

19:55     2 հոկտեմբերի, 2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է, որ չի համաձայնել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քանի որ չի հավատացել, որ այդ հանդիպումը Թեհրանի շահերից է բխում:

«Եթե ես վստահ լինեի, որ այդ բանակցությունները համապատասխանում են Իրանի ժողովրդի շահերին, ապա ես, անտարակույս, կհամաձանեի»,- Ռոհանիի խոսքը մեջբերել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթի ընթացքում երկու անգամ հայտարարել է, որ ցանկանում է խստացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»: «Ես ասացի մեր եվրոպացի ընկերներին՝ ինչպե՞ս կարող ենք մենք դա ընդունել: Մենք պետք է հավատանք ձեզ, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության կամ ԱՄՆ-ի նախագահին, որը 24 ժամվա ընթացքում երկու անգամ հանդես եկավ Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու օգտին»,- նշել է Ռոհանին:


© armedia.am