ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու ՍԴ դիմումը

11:23     3 հոկտեմբերի, 2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։

Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմից:


© armedia.am