Մադուրոն ծրագրում է այցելել Հյուսիսային Կորեա

12:52     3 հոկտեմբերի, 2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մոտ ժամանակներում կայցելի Հյուսիսային Կորեա:

«Վստահ եղի՛ր, որ շատ շուտով կմեկնեմ Հյուսիսային Կորեա, դու արդեն բացել ես դուռը», - հանրային հեռուստատեսության եթերում Մադուրոն ասել է Ազգային հիմնադիր ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելոյին՝ վերջինիս հաղորդման ժամանակ:

Ավելի վաղ Կաբելոն այցելել էր Հյուսիսային Կորեա և համաձայնագրեր է կնքել տեխնոլոգիաների, արդյունաբերության, պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտներում:


© armedia.am