Թրամփն օգտագործել է Փենսին Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար

12:25     3 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին բազմիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար: Այդ մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ հենց Թրամփն է փոխնախագահին ցուցում տվել այս տարվա մայիսին չմասնակցել Զելենսկու պաշտոնակալման արարողությանը՝ չնայած Սպիտակ տան աշխատակիցները հակառակն էին պնդում:

Բացի այդ, հենց Փենսի միջոցով է ԱՄՆ-ի նախագահն անցած ամռանը Զելենսկուն հայտնել, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կասեցվել է, եւ պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում, հայտնում է թերթը:

Նշվում է նաև, որ Փենսի առանցքային խորհրդականներից մեկը ներկա է եղել Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսացրույցի ժամանակ:

 


© armedia.am