Արմեն Սարգսյանն ընդունել է Տիգրան Սարգսյանին

16:00     3 հոկտեմբերի, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին:


© armedia.am