Հոկտեմբերի 3-ին Կալիֆորնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը օրենք է ստորագրել AB 1320 նախագծի ընդունման մասին, որով Կալիֆորնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամին արգելվում է Թուրքիայում ներդրումներ կատարել, հայտնում է NEWS.am-ը:
Նահանգապետի խոսքով՝ Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել է օրինագծի հեղինակ, Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը: Նա նշել է, որ Կալիֆորնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել է դադարեցնել «Ցեղասպանության ժխտման իր կեղծ արշավը»:
Նշենք, որ այս փաստաթղթով առաջարկվում է կենսաթոշակային հիմնադրամին արգելել Թուրքիայում նոր ներդրումներ կատարել և դադարեցնել արդեն գոյություն ունեցողները: Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր ԱՄՆ Սենատը և ստացել Ասամբլեայի հավանությունը, չնայած կենսաթոշակային հիմնադրամների դժգոհությանը: