Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Բեկորի հուշարձանին

15:47     6 հոկտեմբերի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:


© armedia.am